суббота, 20 ноября 2010 г.

37 37 37 Շարունակութիւն


ՉԱՐԻՔԻՑ ՍԵՐՈՒԱԾ ԳՈՐՇ ՄԻՋԱԿՈՒԹԻՒՆԸ

Այո՛, 88-ը անցաւ… 88-ը սպանեցին
Հայաստանի մէջ տեղի ունեցաւ հերթական մի ողբերգութիւն, երբ սովետական ապազգային խառնարանի մէջ թրծուած մի գորշ, ընդամէնը վկայական, բայց ոչ երբէք ոգեղենութիւն ունեցող շարքային ուսումնականը իշխանութիւնը բռնաբարելով, շտապեց մերժել ազգային հանրապետութիւն ունենալու գաղափարը։ Ընդ որում, նա ընդհանուր շարժման մէջ ընդգրկուել էր համաժողովրդական հէնց այդ երազանքի շնորհիւ։ Բայց  պարզւեց որ գործ ենք ունեցել ճարպիկ խաբեբայի հետ որի համար ստեղծւել էր իշխանութիւն նուաճելու դիւրին հնարաւորութիւնՄոսկուայի հովանաւորութեամբ, անշուշտ։
Նւաճելով նախագահական պաշտօնը եւ առաջին հերթին հեռու մղելով ճշմարիտ նւիրեալներին եւ շուրջը հաւաքելով բախտախնդիր հացկատակների խումբը՝ մտաւոր միջակութեամբ գետնաքարշ կարողութիւնների տէր հերթական սատրապը հայրերի վիթխարի երկրից պահպանւած մի կտոր մեր տարածքը վերստին պահ տւեց գաղութարարին։
Քանի որ՝
Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թուականների Ազատ Հանրապետութեան իրաւայաջորդ հռչակւելու փոխարէն, շարունակեց մնալ կոմունիստական եօթանասնամեայ անցեալի աքցանի մէջ։ Եւ իբրեւ հետեւանք դիւրութեամբ դիմակափոխւող ռուսական իմպերիայի նկատմամբ ունեցած նւիրւածութեան ու հաւատարմութեան, հայածին մուտանտները սկսեցին հանկերգել արուտինովների, քոչինեանների, մատվէյիչների, իվանիչների եւ Մոսկուայի միւս գործակալների «ազգասիրութիւնը»։
Այլ կերպ ասած՝ 1991-ին մենք կորցրեցինք քաղաքական ինքնուրոյն դէմք ունեցող երկիր եւ ժողովուրդ դառնալու հերթական մի հնարաւորութիւն։
Գորշ ու միջակ մտային կարողութիւններով սատրապը բացայատուեց իբրեւ մշակոյթից փարսախներով հեռու սովորական մի թերուս, քանի որ լենինեան դեկրետները նրա համար շատ աւելի հեղինակութիւն ունէին, քան Սուրբ Սահակ կաթողիկոս Պարթեւի եւ Սուրբ Մեսրոպ վարդապետ Մաշտոցի ստեղծած ազգային ինքնութեան անվերապահ գրաւականները՝ Լեզուն եւ Այբուբենը։
Բայց ի՞նչ արած
«Մենք չենք կարող վստահ լինել, թէ մարդկային բնոյթը անփոփոխ է,— ժամանակին զգուշացրել եւ մէզ այսօրուայ համար նախապատրաստել է Ջ. Օրուէլը։Ըստ երեւոյթին հնարաւոր է դառնում բուծել ազատութիւն չկամեցող մարդկանց մի տեսակ ճիշտ այնպէս, ինչպէս կը բուծէին եղքիւրներ չունեցող կովեր»։
Հաշտուե՞նք այս իրականութեան հետՀանդուրժե՞նք 37-ի դահիճներին եւ պղծե՞նք նրանց զոհերի յիշատակըՇարունակե՞նք մեր մէջ հանդուրժել Չարիքի կայսրութեան եւ կոմունիզմի բուծած եղջիւրներ չունեցող կովերինԹո՞յլ տանք որ նրանք մուտանտային էութեամբ շարունակեն իրենց յանդուգն հաւակնութիւններով նորից ու նորից տանուլ տալ Ազգային Գերագոյն Շահը։
Անխառն պատմութեան աչքերին շիտակ նայելն է որակափոխումից ապաքինուելու միակ միջոցը
Այլապէս 37-ը գնալով աւելի ու աւելի է ահագնանալու, ինչպէս փորձեցի յաչս ցուցադրել այս իմ տխուր եւ զայրացած խոհագրութեան վերնագրով։
30 Հոկտեմբերի, 2007
Փարիզ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ
Երեկ, 37-ի եօթանասուներորդ տարելիցի օրը աւարտեցի այս խոհագրութիւնը։ Ռուսաստանի մէջ ճշմարիտ եւ հոգեխախտումով չտառապող հասարակութիւնը Լիւբլեանկայի հրապարակի վրա, ԿԳԲ-ի դիմաց տեղադրուած այն ժայռաբեկորի մօտ որ վերջերս ազնւական ռուսները բերեցին Սոլովկեան առաջին սովետական համակենտրոնացման ճամբարից, յիշատակի ծիսակատարութիւն կատարուեց` անուն առ անուն ընթերցելով բռնատիրութեան զոհերի անունները, ծաղկեփնջեր ու ծաղկեպսակներ դնելով եւ մոմեր վառելով նրանց հոգիների համար։
Ես մէկ օրով ուշացրեցի իմ այս գրութիւնը «Գրական Հորիզոնին» ուղարկել, քանի որ սպասում էի Հոկտեմբեր 30-ի հայաստանեան մամուլին։
Բանից պարզուեց որ Հայաստանի մէջ հայ մտաւորականութեան, հայ հոգեւորականութեան, հայ գիւղացիութեան, հայեցի մտածող ու գործող հազարաւոր ու հարիւր հազարաւոր մարդկանց գլխապարտութիւն չի եղել Չի՞ եղել Ուստի եւ չի եղել 37-ի Հոկտեմբեր 30-ը նշելու եւ ոգեկոչելու անհրաժեշտութի՞ւն։
Եւ քանի որ 1920-ից ի վեր բռնաճնշումներ եւ ահաբեկչութեան ոչ մի զոհ չի եղել, հետեւաբար չկայ նաեւ որեւէ յանցաւո՞ր
Եւ ինքներս մեզ դեռ որքա՞ն ենք խաբելու, թէ անմեղների հասարակութիւն ենք։
Այն դէպքում, երբ մեզնից իւրաքանչիւրը Հայաստանի մէջ թէ այլուր ոչ միայն պատասխանատուութիւն է կրում միլիոնից աւելի հայերի գլխապարտութեան եւ ԳՈՒԼագի տաժանակրութեան համար, այլեւ մեզնից ամէն մէկը, առանց բացառութեան եւ առանց տարիքային տարբերակման, պարտաւոր է գիտակցել իր մասնակցութիւնը կատարուած ոճրագործութեանը որ դեռեւս շարունակւում է։
Գիտակցել եւ ապաշխարել։ 

31 Հոկտեմբեր, 2007
Փարիզ
                                               ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Բակունց Ա., Երկեր, հ. 4, 1984
Բակունց Ա., «Ժառանգութիւն», Աշխատասիրութեամբ Դ. Գասպարեանի, Ե., 1999
Գասպարեան Դ., «Փակ դռների գաղտնիքը. Չարենցը. Բակունցը եւ միւսները», Ե. 1994
Մաթեւոսեան Հր., «Գրողը գաղափարի եւ ժամանակի ձեւաւորողն է» «Հայ-արտ» մշակութային կենտրոնի տնօրէն Ռ. Շառոյեանի վկայութեամբԱռաւօտ», 14 Սեպտեմբեր, 2007։ «Ազգ», 14 Սեպտեմբեր, 2007)։
Չարենց Ե., «Անտիպ եւ չհաւաքուած երկեր», Ե., 1983
Չարենց Ե., «Վերջին խօսք», Ե., 2007
Альбац Евг., Геворкян Н., «Неизвестный нам КГБ», « Московские Новости» 3 марта, 1991
 Бурлацкий Ф., «Вожди и советники», М., 1990
«Кремль за решеткой», Берлин, 1922
Кичихин Ал., «КГБ все знал и действовал», «Новое Время», No 35, 1991
Кристофер Э., Гордиевский О., «КГБ. История внешнополитических операции от Ленина до Горбачева». М., Nota Bene, 1992
Лацис М.,  ЧК в борьбе с контрреволюцией., М., 1920
Ленин В., ПСС, тт. 35, 36
Мельгунов С., «Красный террор в России», Нью Йорк, 1989, 4-е издание

Комментариев нет:

Отправить комментарий