воскресенье, 28 марта 2010 г.

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՈՒՐՈՒԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ


«Հայհոյանքը, որ բխում է հայերի սրտից եւ ի յայտ է գալիս մամուլի մէջ, մենք համեմատում ենք այն նեխած շարաւի հետ։ որ դարեր շարունակ կուտակուել է հայկական հիւանդ կազմուածքի մէջ։
Միքայել ՆԱԼԲԱՆԴԵԱՆ

ԵՐԵՒՈՅԹԻ ՊԱՐԱՐՏ ՀՈՂԸ
Դատելով այն միջամտութիւններից, որ կատարւում են համացանցային ազատ տարածութեան մէջ, կարող եմ վստաhեցնել, թէ նախ՝ «հայկական հիւանդե կազմուածքը ոչ միայն չի ապաքինուել, այլ շարունակում է ներսից կրծել հասարակութեան մարմինը եւ շատ աւելի արագութեամբ ու չարութեամբ, քան երբեւէ: Այնուհետեւ. եթէ ինչ որ բան դեռեւս 19-րդ դարի հայ հասարակութեան մէջ մինչեւ այսօր մնացել է հաստատուն, անփոփոխ, ապա դա «նեխած շարաւնե է, որ շատրուանելով, ոչ միայն գարշանք է պատճառում օտարին, այլեւ իւրայինին։
Այս աղտոտութեան դէմ որեւէ միջոց չտեսնելով, ոմանք իրենց ոչ հեռաւոր անցեալի կեղծ բարեպաշտութեամբ ընդամէնը «ցաւ են ապրում միայն նրա համար, որ մեզանում նման բան պէտք չէ լիներե։ Այսինքն, «նման բաներե եթէ կան, ապա այն դէպքում, երբ ոմանք մոռանում են մեր՝ հայերիս բացառիկութիւնը եւ այնպիսի վարվեցողութիւն ունեն, ինչպիսին հնարաւոր է միայն օտարների համար. յատկապէս այն օտարների, որոնք «արեւմուտքի հայատեայց կենտրոններն ենե։
Ընդ որում մեր հասարակութեան մէջ չարախօսելու, բամբասելու, հայհոյելու արատը ոչ միայն չի ապաքինուել անցնող հարիւր յիսուն տարիների ընթացքին, այլ աւելի է բարգաւաճել, նոր արմատներ է արձակել բնաւ էլ ոչ հեռաւոր անցեալի բարոյալքուած իրականութեան մէջ։
Հայը իւրացրեց աստուածամէրժ եւ համայնականութիւն քարոզող վարդապետութիւնը իբրեւ «հոգին եւ հոգեւորը ժխտելով՝ վերացնելու, ծաղրելու պարզամիտ միջոցե, իրեն կարծեց արդէն ազատագրուած։ Նոյնիսկ իր պետական փառերգով ինքն իրեն նա համոզում էր, թէ սովետական ազատ աշխարհ է Հայաստանը։
Նրանց մտքով իսկ չէր անցնում, որ եթէ ազատագրուել են. ապա մերժել են իրենց կաշկանդող ինչ որ մի բան…
Մերժել են բարոյականութիւնը։ Ուսերից թոթափել են խղճի ծանր բեռը։ Հրաժարուել են պատասխանատուութիւն ունենալու առաքինութիւնց։ Կորցրել են իրենց ամօթն ու արդարամտութիւնը։
Եւ որպիսի ջերմեռանդութեամբ էլ ոտները դոյլով ջրի մէջ կախած մկրտուեցին եւ այդքանով փորձեցին դառնալ Աստծուն, միեւնոյն է, այդ նորընծայ զանգուածները բնաւ էլ յետ չբերեցին կորցրածն ու մերժուածը։ Նրանք մնացին նոյն վայրագները որոնք արժանի են միայն «Կոմունիզմ կառուցող մարդու բարոյական կոդեքսինե, ինչը բարոյալքուածութեան գաղափարական բովանդակութիւնն էր։

ԵՐԵՒՈՅԹԻ ԶՈՀԸ
Յիրաւի, չարաբաստիկ եւ իր գոյութեամբ հարիւր հազարաւոր զոհեր տարած «մատերիալեի մշակոյթը իր կենսունակութիւնը պահպանում է նաեւ այսօր, եւ հիմնականում՝ համացանցի ազատագրուած դաշտի մէջ։ «Մատերիալե էր կոչւում ամբաստանագիրը, լրտեսագիրը, մատնագիրը որ ուղարկւում էր պատժող մարմիններին մեծ մասամբ կոմկուսակցութեան կազմակերպական օղակներով։ Ամբաստանութեան նիւթը ստանալով՝ ոչ ոք չէր փորձում ստուգել դրա իսկութիւնը։
Ոչ ոք չէր կասկածում սովետական մարդու աչալրջութեանը։ Եւ այդ աչալուրջները յեղափոխութեան մսաղաց էին ուղարկում իրենց զոհերին տիրանալու համար ազատուելիք սենեակին. կամ պաշտօնական սանդուխքով մի փոքր էլ բարձրանալու նպատակով. կամ էլ մի կենցաղային հին վրէժ լուծելու եւ կամ ընդհանրապէս սեփական նուիրուածութիւնը գործնական քայլով ապացուցելու համար։
Համացանցի դաշտի վրայ բաւականին հաճախ յայտնուող «մատերիալե տուողները կամ ինչպէս ժամանակին ասում էինք՝ «մատերիալիստներըե, ճարտարաբանական զարգացուած միջոցները օգտագործում են իրենց թոյնը՝ նեխած շարաւը թափելու կամ, լաւագոյն դէպքում, սովետական դպրոցից իրենց խղճուկ գիտելիքները, որ անգիտութիւնն է՝ ցուցադրելու համար։
Այն քօղարկուած ստահակը, որի հայհոյանքին հանդիպեցի ինչ որ քննարկման շրջանակի մէջ, իր թարախը հեղել է թէ՛ վրէժի եւ թէ՛ տգիտութեան ցուցքի համար։ Իբրեւ զոհ ընտրել է Ռաֆայէլ Իշխանեանին։
Ուրուականը «հիշում էե Ռաֆայել Իշխանեանի «բանսարկութիւնները գրաբարագէտների ու լեզուաբաններիե դէմ։ «Իր ամբողջ կեանքի ընթացքին որպէս մի իսկական գող, իւրացնում էր նրանց աշխատութիւններըե եւ (ուշադրութիւն. հիմա հետեւելու է քաղաքական ամբաստանութիւնը)… եւ հետապնդում էր այն գիտնականներին, որոնք սկզբունքօրէն չէին մտնում կոմկուսակցութեան շարքերըե։ Այդ «հալածեալներիցե մէկն էլ սոյն «մատերիալիստիե «գրաբարագէտ քեռինե է եղել։ Յետոյ համացանցային այս ուրուականը բացայայտում է, թէ Ռաֆայէլ Իշխանեանը ապրել է մինչեւ խոր ծերութիւն, վախճանուել է հասնելով ակադեմիկոսի աստիճանի այն դէպքում, երբ բոլոր նրանք, «որոնցից գողանում էր գիտական աշխատութիւնները մեռնում էին երիտասարդ հասակում եւ ունենալով սոսկ թեկնածուական աստիճանե1։
Այս «մերկացնողե ամբաստանութիւնների ոճն ու տրամաբանութիւնը բաւական են որպէսզի ընթերցողը անմիջապէս կռահի, թէ ում է հետ է իր գործը։ Եւ թւում է, ի՞նչ կարիք կայ ուշադրութիւն դարձնել «մատերիալինե։
Եւ ոչ միայն այս, այլեւ բոլոր նմանօրինակ հերիւրանքները պէտք է անպայման դատապարտուեն եւ առիթը օգտագործելով՝ անաչառ եւ իրականութեանը հայեացքով նորից յիշեն եւ նորից ներկայացնեն յանիրաւի ամբաստանեալին, քանի որ լռութիւնը նշանակում է անտարբերութիւն եւ ահազանգում է հասարակութեան մէջ արնախում հանդուրժողականութեան ծլարձակումի մասին։

WHO’S WHO ?
Ուրեմն, Ո՞վ Էր Նա…
Ռաֆայէլ Իշխանեանը…
Նա այն բացառիկ մտաւորականներից էր, որոնց նկատմամբ սովետահայ իրականութեան մէջ կար ունէր երկու իրար հակառակ կարծիք։ Այդ երկու հակասական կարծիքների գոյութիւնը բնորոշում էր ոչ թէ նրան, այլ հասարակութեան մէջ արդէն ձեւաւորուած երկու մտայնութիւնները, որ բացայայտուելու էր իբրեւ թշնամութիւն։ Հէնց այդ թշնամութեան արտայայտութիւնն է համացանցի ուրուականի թոյնն ու հայհոյանքը։
Գրեթէ մէկուկէս տասնամեակ առաջ, երբ իմ այս օտարութեան մէջ լուր եկաւ Ռաֆայէլ Իշխանեանի վախճանի մասին, կորուստի իմ կսկիծը արտայայուեց հակիրճ մի խօսքով.
«Նա իսկական հայ քրիստոնեայ էր, մաքուր, անաղարտ եւ մէկն այն բացառիկներից, որին երբ ստիպում էին գործել Խղճի դէմ, ապա նախընտրում էր ներամփոփուել ու քաշուել գիտութեան մէջ. որին երբ ստիպում էին խօսել Խղճի դէմ, ապա նախընտրում էր լռել ու իր այդ լռութեան համար ապրել զրկանքով. եւ հազուագիւտ մի անհատականութիւն որին երբ փորձեցին զսպել ու լռեցնել, մէջտեղ ելաւ որպէս մարտնչող Զինուոր պաշտպանելու համար ազգային սրբազան Արժէքի երրորդութիւնը Պատմութիւնը, Հաւատն ու Լեզուն։
Նա այն հինգ իմաստուններից մէկն էր, որի լապտերը միշտ լեցուն էր ձէթով եւ խաւար ու մղձաւանջային գիշերուայ ընթացքին աչալուրջ հսկումի մէջ։ Ու թէեւ բնաւ չէր ակնկալւում մօտալուտ մի լուսաբաց, սակայն չէր զլանալու ճակատագրական պահին կազմ ու պատրաստ լինել Ոգեմիտ Հայի սրբազան պարտականութիւնը կատարելու։
Հայոց պատմութեան նրա զրոյցները ազգային պատմու¬թեան առաջին դասագիրքը դարձան այն օրուանից, երբ սե¬րունդն ու հասարակութիւնը մէկէն կանգնեցին ժողովրդի եղ¬ծուած կենսագրութիւնը մերժելու անհրաժեշտութեան առաջ, եւ երբ սերունդը դեռ չէր զրկուած ուսանելու հնարաւորութիւնից։
Նա աւանդապաշտ էր գիտութեան մէջ եւ միշտ հաւատարիմ այն գիտունների սկզբունքին, որոնք ազգային մշակոյթի անվերապահ մեծերն են Պատմահօրից սկսած։ Ուստի Ռաֆայէլ Իշխանեանի պատմագիտական ու լեզուաբանական պրպտումները, որոնք միշտ էլ դժուարութեամբ են հասել ընթերցողին՝ յաղթահարելով գրաքննութեան ու գաղափարական պարեգօտաւորների խոչընդոտները, եղել են ոչ թէ կուտակուած կամ քաղուած տեղեկութիւնների ամփոփագրեր, այլ գիտական մտքի փայլատակող արժէքին համազօր գործելու ներշնչում։ Յիրաւի, նա Գիտուն էր ու Զօրական Հայի կենսագրութիւնը շարադրած հեռաւոր ժամանակների իր բազկակիցների պէս, որոնք ոչ միայն սոսկ Պատմիչներ էին, այլեւ մեր օրերի հասկացութեամբ զգացմունք եւ միտք շարժելու, գործողութեան մղելու հրապարակագիրներ։
Ուրեմն, նաեւ բնական էր տիտղոսաւորների յանդգնութիւնը, երբ անկարող լինելով մտքի, գիտելիքների ու բարոյականութեան մէջ նրան արժանի ընդդիմախօսը լինել, ըն-դունակ էին միայն ամբաստանելու, թէ նա փորձում է «փակուղի տանել հայոց լեզուի զարգացումըե։
Որովհետեւ Մայրենիով էր Ռաֆայէլ Իշխանեանը պայմանաւորում մշակոյթի, գիտութեան եւ նոյնիսկ քաղաքականութեան ապագան, եթէ, անշուշտ, այդ ապագան պէտք է լիներ Ազգային։
Որովհետեւ Պատմութեան կենսափորձով էր Ռաֆայէլ Իշ¬խանեանը պայմանաւորում ժողովրդի կենսականութիւնը եւ Հայկական պետութեան հզօրութիւնը, եթէ, անշուշտ, այդ հզօրութիւնը պէտք է լիներ Ազգային։
Որովհետեւ Հաւատով ու Բարոյական կողմնորոշումներով էր Ռաֆայէլ Իշխանեանը պայմանաւորում Հայ ժողովրդի միասնութիւնը, եթէ, անշուշտ, այդ միասնութիւնը ունենալու է Ազգային ոգեղենութիւնե։
…Իր ամբողջ էութեամբ հայերէն մտածող գիտնականը, հրապարակախօսն ու համալսարանական ուսուցչապետը ապրել ծնուել ու ապրել էր մեր երկրով գալարուող բոլոր պարունակների դժոխային փորձութիւննրին դիմանալով։ Եւ այդ պարունակները վերապրելիս, նա ականատես էր եղել «կուլակ-հակայեղափոխական դաշնակներիե կոտորածին, որ սովորական թշուառ ու ցնցոտիաւոր գիւղացիներ էին եւ երեսնականների կուլտուրական ռեւոլիւցիայի աւերածութիւններին, որի հետեւանքով գլխատուել էր ազգային մշակոյթը։ Այս ամէնից կատարած ինքնուրոյն եզրակացութիւնները այնուհետեւ հաստատուել էին Երկրորդ աշխարհամարտի տարիների պատերազմի դաշտի վրայ։
Այդ եզրակացութիւնները բաւականին դաժան էին։ Իրականութեան մասին մարդիկ սովորաբար ընդունում են հանդուրժողի կեցուածք։ Այլապէս շատ դժուար է ապրել ու դիմանալ, երբ ստիպուած ես լռել, չխօսել այն դէպքում, երբ աչքիդ առաջ դէպի անդունդ է գլորում են քո տեսակը։
Նա իր կեանքը ապրում էր բաժանելով նաեւ կնոջ` Բիւրակնի նկատմամբ կատարուող քաղաքական հետապնդումների ծանր բեռը։
…Բոլոր նրանց, ովքեր հրաժարուել են լեզուն ատամների տակ պահելու գետնաքարշ փիլիսոփայութիւնից, եթէ կարողացել են վերապրել, ապա կեանքը դժոխքի մի հերթական պարունակ է դարձել։ Այդ պարունակում նրանց հետապնդել են միտք ու բանականութիւն թունաւորող գաղջ ճահճուտի մէջ երջանկութիւն գտած պատեհապաշտների ամբաստանութիւնները, հալածանքը եւ զազրախօսութիւնը։
Ռաֆայէլ Իշխանեանին չէին հանդուրժում։
Չէին հանդուրժում, քանի որ մի՞թէ «հայրենասիրականե ճենճով պատած մեր հայրենակիցները կարող էին հանդուրժել նրան, որ ճակատին ասող էր. «Ձեզ եմ հարցնում, պարոն հայ պատմաբաններ ու առհասարակ մտաւորականներ, ո՞րն էր նպատակը, եթէ այսօր էլ մերժում էք թէ 1918-20 թուերի հայոց պետութիւնը, թէ սպասուելիք անկախութիւնը։ Եթէ անդադար կրկնում էք՝ «Միշտ Ռուսաստանի հետ, առանց Ռուսաստանիէ երբէ՛քե, ապա այսօր ի՞նչ ազատագրման շարժումի մասին է խօսքը, ինչի՞ց էք ազատագրում, յանուն ինչի՞ պայքարումե։
Այնուհետեւ. «Հայ մտաւորականութիւնը մեր ազգային լեզուի գլխաւոր խորտակողն է, ոտնակոխ անողը… իսկ ՀՀՇ-ի ներկայացուցիչները Հայաստանի Գերագոյն Խորհրդի նստաշրջանում ինչ անպտուղ բաների մասին ասես խոսեցին, բայց հայոց լեզուի պաշտպանութեան վերաբերեալ ծպտուն չհանեցին… Իրենց բազմահազարանոց հանրահաւաքներում ձայն են տալիս զանազան ստախօս պատմաբանների ու նման անձանց, բայց երբ վերջերս մէկն ուզոց ելոյթ ունենալ ընդդէմ հայերի ռուսախօսութեան ու ռուսագրութեան, ձայն չտուեցին… Մոսկուան [իր ուղարկած] օտար եւ Հայաստանն օտարացնող տունկերը յաջողութեամբ պատուաստում էր մեր ռուսամոլ մտաւորականութեան պարարտ հողում։ Այդ մտաւորականութիւնը մի ծանր քար է՝ կապուած հայ ժողովրդի վզին եւ նրան ձգում տանում է դէպի ովկիանոսի յատակըե։
Բայց իշխանութեան եկած ՀՀՇ-ականները Հայոց լեզուն եւ Այբուբենը փրկելու հարցում իրենց դիրքը չփոխեցին։ Մասնագիտական թշուառ կարողութիւններ ունեցող սովետահայ «գրաբարագէտներից ու լեզուաբաններիցե բնաւ չտարբերուող եւ ժողովուրդին մոլորեցրած նորաթուխ նախագահը իր հայրական պատգամով անհողդոտ կանգնած էր ամենայն սովետականն ու սոցիալիստականը պահպանելու դիրքերի վրայ։
Եւ քանի որ նոր իշխանութիւնները չհրաժարուեցին սովետական ու կոմունիստական անցեալի ժառանգութիւնից, բնական է որ Ռաֆայէլ Իշխանեանի նման սկզբունքային կերտուածք ունեցող մարդուն եւ լիարժէք գիտնականին պէտք է ամբաստանեն ու հալածեն նաեւ մահից շատ տարիներ յետոյ։
Ի հարկէ… Ճշմարիտ խօսքը ի վերջոյ տեղ է հասնում եւ գալու է այն ժամանակը, երբ Ռաֆայէլ Իշխանեանի պատգամները կը դառնան իւրաքանչիւր հայ մարդու, հայ պատանու ու մանկան ապրելու եւ գործելու ուղղորդները։
Հուսկ ուրեմն, բազմապատիկ անգամ իրաւացի է Ռաֆայէլ Իշխանեանը… Ռուսացած կամ «շուռ տուածե բարոյալքուած հայերը պատրաստ են ամէն կերպ, բոլոր միջոցներով կործանել Հայաստանը, լլկել ժողովրդին եւ շարունակել բարբաջել հայրենասիրութիւնից, մի վստահութեամբ, թէ մեզ յայտնի չէ, որ հայրենասիրութիւնը ապիկարի առաջին թաքստոցն է։ Նրանք գաղափար անգամ չունեն այն սրբազան ու քրիստոնէական ճշմարիտ արժէքից, որ կոչւում է ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻՒՆ։

Յ.Գ. Չէ՛, Ռաֆայէլ Իշխանեանը բնաւ չի սխալուել իր գնահատականների մէջ։ Դրա ապացոյցն է նաեւ համակարգիչային այս ձախաւեր ուրուականի հայհոյական լեզուն, որ ռուսերէնն է։
Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ այս ուրուականը Ռաֆայէլ Իշխանեանի մասին իր մաղձը դուրս է ժայթքել՝ վերջում ասելու համար, թէ այսպիսի մարդու որդին ուրիշ չէր կարող լինել։ Այսինքն՝ «Խնձորը ծառից հեռու չի ընկնումե։
Միանգամայն ճիշտ է, որ իր բարոյականութեամբ, իր նուիրուածութեամբ եւ չարիքի դէմ կռուելու հաստատակամութեամբ Վահան Իշխանեանը իր ազնուական հօր ճշմարիտ զաւակն է։ Իսկապէս, խնձորը ծառից հեռու չի ընկել։
Բայց ինչո՞ւ է այս ուրուականը ընկել Վահանի յետեւից։
Բաւականին պրպտեցի համացանցի մէջ եւ գտայ պատճառը։
Ուրուականը անպայման ուզում է ներկայանալ իբրեւ մի առաքինի, երբ իր բամբասանքով չի խնայում նաեւ Եղիշէ Չարենցին։ Բայց բանաստեղծի դէմ մարտնչողների տխուր ցուցքի ու նրանց կերտուածքի առիթով` յաջորդ անգամ։

Յունիս, 2009
Փարիզ

Комментариев нет:

Отправить комментарий